Ազգայյին ժողովում քննարկման է դրվել Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Առաջարկվում է նոր կարգ մշակել անալոգային և թվային հեռուստահաղորդումների հեռարձակման կարգում: 

 

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ անալոգային և թվային հեռուսատեսության կարգի փոփոխման հրատապ անհրաժեշտություն՝ այս պահին չկա:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը մոտեցավ ամբիոնին և նշեց, որ պետք է հստակեցնել, թե պետտուրքի մասով ինչ է սահմանվելու ադրբեջանական և թուրքական ալիքները մեր երկրում հեռարձակելու համար՝ հաշվի առնելով տեղեկատվության անվտանգության անհրաժեշտությունը՝ կտրականապես մերժելով Գորգիսյանի տեսակետը:

 

Արման Սաղաթելյանի այս դիտարկումը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին, ով շտապեց պաշտպանել իր կուսակցի տեսակետը. 

 

«Դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել, այնպես որ՝ ԵԼՔ դաշինքի պատգամավորների հարցերին ի պատասխան՝ հերի՛ք է խոսեք Թուրքիայի և Ադրբեջանի մասին: Հակառակ դեպքում՝ ամեն անգամ ձեզ կհիշեցնենք Ապրիլյան պատերազմի տասնյակ զոհերի, զիջված տարածքների, զիջողների անունների մասին»,-ասաց պատգամավոր Փաշինյանը: 


Թեժացած կրքերը հանդարտեցնել փորձեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ ինքը նորմալ է վերաբերվում ընդդիմության քննադատություններին, պարզապես խորհուրդ է տալիս կրքերը զսպել:

 

Անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ն իր վարած քաղաքականությամբ միայն հաղթանակ է արձանագրել, իսկ Ապրիլյան պատերազմի օրերին էլ հանրությունը կարողացել է ձախողել Ադրբեջանի նկրտումները, այնպես որ՝ որևէ մեկը ՀՀԿ-ին այս հարցերում մեղադրելու իրավասություն չունի: