Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին՝ այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունից երեք պատգամավոր նախորդ շաբաթ հրաժարականի դիմում է ներկայացրել իրեն:

 

Նորընտիր խորհրդարանի խոսնակը հայտարարեց. «Հիմք ընդունելով մայիսի 19-ին պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի, Հարություն Ղարագյոզյանի հրաժարական տալու մասին դիմումները եւ առաջնորդվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 154-րդ հոդվածի առաջին մասին 6-րդ կետի պահանջով դադարեցվում է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազրությունները»:


Բաբլոյանը հավելեց՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով այդ պատգամավորներին փոխարինողներին կտրամադրի պատգամավորական մանդատ:

 

Իսկ մինչ խոսնակը կավարտեր հայտարարությունը, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը առանց խոսափողը միացնելու՝ քամահրանքով նշեց. «Հլը չընտրված՝ հրաժարական են տալի՞ս, ա´յ մարդ»: