ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոլգանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տասն օրից կլինեն Հայաստանում:

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 


«Եռանախագահները տասն օրից կլինեն Հայաստանում' Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց նրանք տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- հայտնել է Նալբանդյանը: