Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Յուրի Կովալն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղին և խոսել նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը մեծ ֆուտբոլում հաստատվեց առաջին հերթին իր հսկայական աշխատասիրության շնորրհիվ:

Երբ նա դեռ խաղում էր Ուկրաինայում, մասնագետները ուշադրություն էին դարձնում ոչ այնքան նրա գոլերին ու գոլային փոխանցումներին, որքան կատարած աշխատանքի ծավալին: Այդ ամենը նրան թույլ տվեց հաղթահարել Գերմանիայի առաջնությունը, որտեղ ատլետիզմն առաջնային դեր ունի: Հիմա նա առանց խնդրի հարմարվել է Անգլիայի առաջնությանը, որտեղ մրցակցությունը յուրաքանչյուր խաղի անբաժանելի մասն է:

Ուշադրություն եմ դարձրել, որ Հենրիխ Մխիթարյանը կարողանում է  և՛ սուր փոխանցումներ կատարել, և՛ գնդակ խլել:

Հենց դա էլ հաջողության գլխավոր բանալին է: Առանց պաշտպանության՝ խաղի  բարձր մակարդակում անելիք չկա: Մատերի վրա կարող ես հաշվել այն ֆուտբոլիստներին, ովքեր գնդակը կորցնելուց հետո  իրենց կարող են թույլ տալ հանգստանալ: Բայց դրանք յուրօրինակ անհատականություններ են:

Բոլորս էլ  գիտեինք, որ Եվգենի Կոնոպլյանկան  իրեն հաճախ է ազատում  պաշտպանությունում աշխատանք կատարելուց և հենց դա էլ խանգարում է նրան ցույց տալ իր կարողությունները  այնտեղ, որտեղ  Հերնրիխ Մխիթարյանը բացահայտեց իրեն»- Կովալի խոսքը մեջբերում է  zbirna.com-ը: