ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կլիազորի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում:

Որոշման համաձայն, ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից:

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից 2017 թվականի մայիսի 17-ին: