Մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության թիվ 5 ենթակայանից, հայտնել են, որ կանչով մեկնել են Առինջ գյուղի Դուրյան փողոցի թիվ 15 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Պարզվել է, որ նշված հասցեում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Ստեփանյանը՝ իրեն պատկանող Opel Vectra մակնիշի 02 ՍԼ 095 համարանիշի ավտոմեքենայում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Առավել մանրամասն՝ Shamshyan.com-ում