Երեկ՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Մոհամմեդ Մուստաֆան է։

Նույն օրը, ժամը 22։15-ին, նույն օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արամյանց» բժշկական կետրոն են տեղափոխվել 2 դանակահարված օտարերկրացիներ։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում, Փափազյան փողոցի 15 շենքի թիվ 58 բնակարանում վիճաբանության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Բլանդ Իմադալդին Ալին խոհանոցային դանակով հարվածել է Մ. Մուստաֆայի կրծքավանդակին, այնուհետև Իրանի Իսլմական Հանրապետության քաղաքացի՝ 22-ամյա Մոհամմեդ Քադերիի ուսին։

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, ո վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն տալ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Բ. Իմալդադի Ալիին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մանրամասն՝  shamshyan.com-ում: