«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրիի հետ: Այս մասին գրում է հայկական ակումբի կայքը:

Հայաստանի ավարտված առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը 24 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ»-ի կազմում և 1 գոլի հեղինակ է դարձել:

Կվեկվեսկիրին կարիերան կշարունակի Մոսկվայի «Արարատ»-ում:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Իրակլիին՝ հետագա կարիերայում: