ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը։ Այս մասին նա նա հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։

«Մենք պետք է բարեփոխենք ՄԱԿ-ը, որպեսզի կազմակերպությունն ավելի արդյունավետ եւ շահավետ լինի, որպեսզի այն ավելի շատ կապ ունենա մարդկանց պահանջմունքների հետ»,- ասել է նա՝ նշելով, որ ակտիվորեն զբաղվում է անվտանգության եւ կառավարման ոլորտների բարեփոխումներով։