Բոլոր նորություններին ուշադրությամբ հետևելը բարդ է։ Այնքան բարդ, որ մենք որոշեցինք Ձեր ժամանակը խնայելու համար ներկայացնել շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։

 

Աֆղանստանի մայրաքաղաքն ավերվեց հսկայական ռումբի հետևանքով

Մինչև վերջերս Քաբուլը Աֆղանստանի ամենաապահով վայրերից էր համարվում։ Մայրաքաղաքը պաշտպանված էր «պողպատե օղակով»՝ ոստիկանական հսկիչների շրջանով։ Անգամ երբ երկրի մյուս մասը քանդվեց, Քաբուլը, միևնույն է, շարունակում էր ծաղկել՝ դառնալով Միջին Արևելքի ամենաազատ քաղաքներից մեկը։

Ամեն ինչ սկսեց փոխվել երկու տարի առաջ, երբ ԻԼԻՀ-ը «ժամանեց»։ Ցույցերի ժամանակ մահացու հարձակումները բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեցին։ Բայց դրանցից ոչ մեկն այնքան լկտի չէր, ինչքան այս երկուշաբթի օրը տեղի ունեցածը։ Մահապարտ ահաբեկչին հաջողվել է մեքենայով ճեղքել պողպատե օղակը, մուտք գործել հսկողության տակ գտնվող դեսպանատնային թաղամաս և ռումբ նետել դրա կենտրոնում: Արդյունքում զոհվել են 90 և վիրավորվել 400 մարդ: Վերջին տարիներին սա ամենամեծ ռումբն էր, որ պայթել էր Քաբուլում: Քաղաքի մյուս ծայրում գտնվող մարդիկ կարծել են, թե երկրաշարժ է տեղի ունենում: Թեև ԻԼԻՀ-ը չի ընդունել իր պատասխանատվությունը, կասկածները շարունակվում են նրա վրա մնալ: Նախկին անվտանգ Քաբուլն այլևս գոյություն չունի:

 

Այժմ «ավելի լավ հարաբերությունների մեջ ենք» Յուպիտերի հետ

Եթե Դուք շատերի նման սիրում եք տիեզերքի նկարները դիտել, ապա ճիշտ ժամանակաշրջանում եք ապրում: ՆԱՍԱ-ի հատուկ սարքերը հրաշալի լուսանկարներ էին արել Մարսից և Պլուտոնից: Իսկ այս շաբաթ գործակալության աշխատակիցները առաջին լուսնակարներն են հրապարակել իրենց՝ Յուպիտեր ճամփորդությունից:

Արվել են ամոնյակի ամպերի լուսանկարներ, վառ կապույտ ցիկլոնների, ամենախոշոր մոլորակի վրա տեղի ունեցող փոթորիկների լուսանկարներ: Սա հնարավորություն է տալիս մարդկանց առավել մոտիկից ճանաչելու Յուպիտերը:

Իհարկե, ՆԱՍԱ-ն այնտեղ չէր գնացել միայն գեղեցիկ լուսանկարներ անելու: Նրանք նոր բացահայտումներ են արել մոլորակի մագնիսական դաշտերի մասին: Սակայն շատ մարդկանց դրանք այնքան էլ չեն հետաքրքրի և չեն ոգևորի, որքան հրապարակված հրաշալի լուսանկարները:

 

Միսիսիպիի զանգվածային մարդասպանությունը

Այս շաբաթ Միսիսպիում տեղի ունեցած ամենախոշոր զանգվածային գնդակահարությունը 2003 թ. Լոքհիդ Մարտինինն էր, որի արդյունքում յոթ մարդ զոհվեց: Ցավոք սրտի, այդ թիվն այս շաբաթ աճեց: Կիրակի օրը գյուղական մի քաղաքում երեխայի խնամակալության վերաբերյալ հարցի քննարկումը դուրս է եկել վերահսկողությունից: Հայրը հրացան է օգտագործել և սպանել ութ հոգու: Ընտանիքի անդամներից երեքին և ՏԻՄ մեկ մարմնի սպանելուց հետո նա ևս երկու տուն է մտել՝ զոհերի թվին ավելացնելով ևս չորս հոգու: Ամենավատն այն է, որ սպանությունները պահի ազդեցության տակ չեն իրականացել: Առաջին և վերջին սպանությունների միջև ամենաքիչը 7 ժամ ժամանակ է եղել: