Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները Թբիլիսիի մոտ կանցկացնեն «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

«Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից: Եռակողմ ձևաչափով զորավարժությունները կանցկացվեն երրորդ անգամ, մինչ այդ Թուրքիայում են անցկացվել: Այս տարի զորավարժություններին կմասնակցեն 3 երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները, երկու բազմաթիրախ ուղղաթիռ և 1 տրանսպորտային ինքնաթիռ:

Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ այդ զորավարժություններն ուղղված են համագործակցության, բարեկամական հարաբերությունների, 3 երկրների զինված ուժերի միջև կոորդինացման զարգացմանը, փոխգործունակության բարձրացմանը և հատուկ նշանակության ստորաբաժանումների հնարավորությունների զարգացմանը: