Իտալիայի Թուրին քաղաքի կենտրոնական հրապարակում առաջացած հրմշտոցի թիվը գերազանցել է 1,5 հազարը, հայտնել է ANSA լրատվական գործակալությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ բժշկական օգնության է դիմել 1527 տուժած, 3-ի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը Թուրինի դատախազությունը տեղի ունեցածի հանգամանքների հետաքննություն է սկսել։

Հրմշտոցն առաջացել է հունիսի 3-ի ուշ երեկոյան Սան Կարլո հրապարակում, որտեղ հավաքվել էին ֆուտբոլի «Յուվենտուս» ակումբի երկրպագուները։ Հազարավոր երկրպագուները հրապարակում տեղադրված հսկայական էկրանով դիտում էին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Յուվենթուս»-«Ռեալ» խաղը, երբ ամբոխի կենտրոնում ճայթռուկներ են պայթել։ Հնչած ձայներն ընդունել են պայթյունների կամ կրակոցների տեղ, ինչից հետո ամբոխում խուճապ է սկսվել։