Նոր Fireball վիրուսն ունակ է կառավարել զոհերի բրաուզները` մեկնարկային էջերն ու որոնողական մեքենաները փոխարինելով կեղծ որոնողական-լրտեսներով:

Ինչպես տեղեկացնում է The hacker news՝ դրանից հետո սկսվում է համակարգչային գործընթացի վերահսկողությունն ու օգտատիրոջ անձնական տվյալների փոխանցումը հաքերներին:

Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները վստահ են, որ Fireball վիրուսն ստեղծել են չինացի ծրագրավորողները համացանցային գովազդներից ստացվող շահույթը մեծացնելու համար:

Վերլուծության համաձայն` Fireball վիրուսն արդեն տարածվել է ողջ մոլորակով և առնվազն 250 մլն համակարգիչներ է խոցել:

Ամենից շատ համակարգիչներ վարակվել են Հնդկաստանում` 25.3 մլն: Դա երկրում առկա բոլոր համակարգիչների 10 տոկոսն է: