Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կառավարությունները ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ նրան լոգիստական աջակցություն են ցույց տվել: Դա, ինչպես տեղեկացնում է պնդում է WikiLeaks-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը:

 


«Այն բանի համեմատ, թե ինչպես է առաջ շարժվում այդ ռազմական/կիսառազմական գործողությունը, մեզ անհրաժեշտ է օգտագործել մեր դիվանագիտական եւ ավելի ավանդական հետախուզական միջոցները, որպեսզի ճնշում գործադրենք Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի վրա, որոնք գաղտնի ֆինանսական եւ լոգիստական աջակցություն են ցույց տալիս ԴԱԻՇ-ին եւ տարածաշրջանում գործող մյուս սուննիական արմատական խմբավորումներին»,- մեջբերում է անում կազմակերպությունը Ջոն Փոդեստայի հետ Քլինթոնի՝ 2014 թվականի նամակագրությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: