ԱՄՆ-ի Սենատը հունիսի 5-ին ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ եւ արաբա-իսրայելական հակամարտությունը կարգավորել «երկու պետություն» սկզբունքի հիման վրա: Փաստաթղթի օգտին քվեարկել է 100 սենատորների մեծ մասը:

Փաստաթուղթը հաստատում է «ամերիկյան վաղեմի երկկուսակցական քաղաքականությունը, ըստ որի Երուսաղեմի մշտական կարգավիճակը մնում է այն հարցը, որը պետք է կողմերի միջեւ լուծվի երկու պետությունների գոյակցության վերջնական կարգավիճակի շուրջը բանակցությունների միջոցով»:

Նաեւ այն հաստատում է 1995 թվականի օրենքի նորման, օրենք, որը նախատեսում էր ԱՄՆ-ի դեսպանության տեղափոխում Երուսաղեմ:

Հունիսին Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվում թողնել եւս առնվազն կես տարի, թեեւ ավելի վաղ նա հայտարարում էր ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: