Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:

 


Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է:

 


Խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ամուսինը՝ Իշխան Զաքարյանը, միացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքական գործունեությանը, նա կասեցրեց ՀՀԿ-ին իր անդամակցությունը, բայց այն ժամանակ նրան պաշտոնից չազատեցին: