Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի վերջինս Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ արտախորհրդարանական շարժում ձևավորելու պլանների մասին.
«Չի՛ լինի: Մենք հեղափոխական ժողովուրդ չենք»,- շեշտեց Սեյրան Սարոյանը:

 


Հարցին՝ արդյոք երբևէ կաջակցի՞ նախկին զինվորականին՝ իր ծրագրերի իրականացման հարցում, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ մի դեպքում չեմ սատարի Օհանյանի՝ հեղափոխության ծրագրին»:

 


Դիտարկմանը, որ հեղափոխական ծրագրի առաջարկով հանդես է եկել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Հա բա, Գավրոշն ա, հեսա կգա՝ իշխանափոխություն կանի»: