Եվս մեկ պայթյուն է որոտացել Թեհրանի մերձակա իմամ Խոմեյնիի դամբարանում, ինչի մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչները գրոհել են Թեհրանից 40 կիլոմետր հարավ գտնվող դամբարանի վրա: Այնտեղ է ներխուժել «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված առնվազն մեկ մարդ: Նա անկանոն կրակ է բացել, ինչից հետո զենքը նետել է գետին եւ պայթեցրել իրեն:

Թեհրանի նահանգապետ Հոսեյն Հաշմին հայտնել է, որ հարձակվողներից մեկը ոչնչացված է, իսկ մնացածները՝ կալանավորված:

Միջադեպի հետեւանքով զոհվել է դամբարանի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի հոգի վիրավորվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: