Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկած օրենքների նախագիծը, որը վերաբերում է հակակոռուպցիոն պայքարին և ազդարարի ինստիտուտի ներդրմանը:
Զեկուցող Հովհաննիսյանի համոզմամբ՝ առաջարկվող օրենքի նախագծերը շատ լուրջ առաջընթաց են արձանագրելու կոռուպցիայի դեմ պայքարի գործում, իսկ առաջարկվող՝ ազդարարի անանուն ինստիտուտի ներդրմամբ՝ մարդիկ այլևս չեն փորձի համացանցի օգնությամբ տարածել իրենց ունեցած՝ կոռուպցիայի մասին տեղեկատվությունը:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համամիտ չէ տեսակետի հետ, թե առաջարկվող նախագծով հնարավոր կլինի արմատախիլ անել կոռուպցիան՝ այս նախագիծը համարելով ոչ արդյունավետ:

 


ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, լինելով կոալիցիոն ուժի ներկայացուցիչ, նույնպես դեմ արտահայտվեց այս նախագծերի փաթեթին և նշեց, որ հասարակության մեջ անվստահություն կա նմանատիպ հակակոռուպցիոն մարմինների նկատմամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նա պնդում է, որ ընդունելով, որ կառավարան համակարգում առկա են խնդիրներ, բայց, այնուամենայնիվ, քաղաքացիները պետք է ավելի մեծ վստահություն ներշնչող մարմին տեսնեն:
Արմեն Ռուստամյանը նաև առաջարկեց ստեղծվող հակակոռուպցիոն հանձնաժողովում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներ, ինչը զեկուցող Հովհաննիսյանը համարեց անընդունելի:

 


ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ վստահ է, որ առաջարկվող ազդարարման ինստիտուտի ներդրումը կոռուպցիոն ռիսկ է, որին կդիմեն հատկապես ուժային մարմինները:
Հավելենք նաև, որ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող նախագծերը կավելացնեն բյուջեի ծախսը, քանի որ լինելու են հատուկ հաստիքներ՝ ֆիքսված աշխատավարձի չափ