Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում: «Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան»,- ընդգծեց Տերտերյանը:

Նա հայտնեց, որ փոփոխություններ են նախատեսվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում , որի նպատակն է տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետեւյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ (թվով 21),

ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ՝ Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սիփան (թվով 10),

ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան՝ Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն, Թլիկ (թվով 5),

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ՝ Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Սադունց, Վարդաբլուր (թվով 11),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ՝ Ճամբարակ, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Գետիկ, Դպրաբակ, Թթուջոր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, Վահան (թվով 11),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ազատ, Այրք, Գեղամաբակ, Կութ, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Վերին Շորժա, (թվով 11),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ՝ Մեծ Մասրիկ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կուտական, Նորակերտ, Սոթք, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ (թվով 13),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ՝ Շողակաթ, Արտանիշ, Աղբերք, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ (թվով 6),

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի՝ Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ (թվով 6),

ՀՀ Լոռու մարզի Ախթալա՝ Ախթալա, Շամլուղ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց (թվով 5),

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան՝ Ստեփանավան, Կաթնաղբյուր, Ուրասար (թվով 3),

ՀՀ Լոռու մարզի Տաշիր՝ Տաշիր, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Սարատովկա (թվով 9),

ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ՝ Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր (թվով 7),

ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ՝ Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ (թվով 9),

ՀՀ Լոռու մարզի Մեծավան՝ Մեծավան, Ձյունաշող, Միխայելովկա, Պաղաղբյուր (թվով 4),

ՀՀ Լոռու մարզի Շնող՝ Շնող, Թեղուտ, Քարկոփ (թվով 3),

ՀՀ Լոռու մարզի Սարչապետ՝ Սարչապետ, Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Նորաշեն, Պետրովկա, Պրիվոլնոյե (թվով 7),

ՀՀ Լոռու մարզի Օձուն՝ Օձուն, Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ (թվով 8),

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան՝ Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս (թվով 3),

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ՝ Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան՝ Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան (թվով 6),

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք՝ Ակունք՝ Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սեւաբերդ (թվով 8),

ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ (թվով 5),

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ՝ Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր (թվով 3),

ՀՀ Շիրակի մարզի Անի՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ (թվով 17).

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Այգաբաց, Արեւիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ (թվով 8).

ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի (թվով 15),

ՀՀ Սյունիքի մարզի Կապան՝ Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սեւաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար (թվով 32).

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան՝ Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արեւիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք (թվով 30).

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան՝ Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարանց (թվով 5).

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի՝ Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ (թվով 9).

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր՝ Գլաձոր, Գետափ, Վերնաշեն (թվով 3),

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս՝ Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Քարագլուխ (թվով 12),

ՀՀ Տավուշի մարզի Բերդ՝ Բերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Մովսես, Ն.Կ.Աղբյուր, Նավուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վ.Ծաղկավան, Վ.Կ.Աղբյուր, Տավուշ (թվով 17):