Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա այցը Մոսկվա այս տարվա գլխավոր իրադարձությունն է համարել երկու երկրների հարաբերություններում:
«Մենք այժմ պատրաստում ենք երկկողմ հարաբերությունների գլխավոր միջոցառումը՝ Ձեր այցը Ռուսաստան»,-հայտարարել է նա չին ղեկավարի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:
Պուտինը նշել է, որ բոլորովին վերջերս Մոսկվա էր այցելել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ միասին զբաղվել է Մոսկվա ՉԺՀ-ի նախագահի այցի նախապատրաստմամբ:

 


Պուտինը վստահություն է հայտնել, որ այդ այցը «նշանակալի եւ մեծ իրադարձություն կդառնա երկկողմ հարաբերություններում»: Նա հավելել է, թե կցանկանար այսօրվա հանդիպումն օգտագործել երկկողմ օրակարգի, ինչպես նաեւ միջազգային խնդիրների քննարկման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: