Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել ջազմեն Արմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական ջազային արվեստի զարգացման, տարածման գործում: Ցավակցում եմ Արմեն Թութունջյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ջազի սիրահարներին ու երկրպագուներին»,- ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նշել է Տարոն Մարգարյանը: