«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը, ստվարաթղթե տուփով 21 խմորեղենների մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: