Ոստիկանության աշխատակիցներն առանձնապես խոշոր չափերի խարդախության կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի Կոնդ թաղամասի բնակիչ, 47-ամյա Խաչատուր Վարդանյանին, որն, ինչպես պարզվել է, շուկայականից էժան գնով բնակարան ձեռք բերելու պատրվակով իր ծանոթից մեծ գումար է վերցրել: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ Խաչատուր Վարդանյանի թակարդը կարող են ընկած լինել նաեւ այլ քաղաքացիներ: