Մյունխենի «Բավարիան» մոտ է Լիոնի «Օլիմպիկ»-ի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի հետ պայմանագիր կնքելուն: Ajs masin տեղեկացնում է «L'Équipe»-ը:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2022 թվականին, սակայն կիսապաշտպանը կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Բացի այդ, կիսապաշտպանը հայտարարել էր Չեմպիոնների լիգայում հանդես գալու ցանկության մասին: Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը Տոլիսոյի տրանսֆերի դիմաց «Օլիմպիկ»-ին պատրաստվում է վճարել 40 մլն եվրո:

Ըստ շշուկների` Տոլիսոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:

Նշենք, որ Տոլիսոն հայտնվել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: