Ինչպես տեղեկացնում է «marca»-ն, Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն զանգահարել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային և հրավիրել իր թիմում խաղալու։

Մոուրինյուն հեռախոսազրույցում ասել է․ «Տեղափոխվիր ինձ մոտ, դու կարևոր ֆուտբոլիստ կլինես իմ թիմում»:

Ավելի վաղ հաղորդվում էր՝ հունիսի 12-ին Իսպանիայի հավաքականի հարձակվողը կմեկնի Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու: