Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել ազգային-մշակութային ինքնավարության հարցերով կոնսուլտատիվ խորհրդի նիստին: Իր ելույթում Աբրահամյանը բարձրացրել է զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու հարցը, երբ միջոցառմանը ներկա են ազգային, այդ թվում երիտասարդական կազմակերպություններ:

 

Աբրահամյանը հիշեցրել է վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, երբ մայիսի 9-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված «Անմահ գնդի» շքերթի ժամանակ մի խումբ երիտասարդ ադրբեջանցիներ ազգային հողի վրա հարձակում էին կատարել հայկական շարասյան (այդ թվում «Ռուսաստանի հայերի միության») վրա՝ Արցախի հանրապետության խորհրդանիշների առկայության պատճառով:

 

Ամփոփելով խոսքը, Աբրահամյանն առաջարկել է ազգային, այդ թվում երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ զանգվածային միջոցառումների ժամանակ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար օրենք ընդունել, որով տույժեր և տուգանքներ կկիրառվեն ֆիզիկական անձանց նկատմամբ համապատասխան վարքագծի համար և իրավաբանական անձանց նկատմամբ՝ իրենց ներկայացուցիչների նկատմամբ ոչ բավարար դաստիարակչական աշխատանք կատարելու համար: