Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանն, ի թիվս տասնյակ պաշտոնյաների՝ մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն, ով քաղաքապետարանի մուտքի մոտ զրուցում էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: 

Լրագրողները երբ փորձեցին Սամվել Ալեքսանյանին հարցեր ուղղել, Ռուբեն Հայրապետյանն ագրեսիվ տոնով կանխեց հարցերը՝ նշելով, որ իրեն հարցեր չտան:

Լրագրողների դիտարկմանը, որ իրենք հարցեր ցանկանում են ուղղել ոչ թե իրեն, այլ Սամվել Ալեքսանյանին, իսկ իրեն էլ շատ բնական հարց կարող են ուղղել՝ արդյոք Հայաստանի հավաքականի պարտությունից հետո չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Հայրապետյանը պատասխանեց.

«Քեզ պիտի ատչոտ տա՞մ՝ ես ինչ եմ անում»:

Լրագրողի հարցին՝ չի՞ պատրաստվում հեռանալ հավաքականի պարտությունից հետո, Հայրապետյանը պատասխանեց. «Ինչ ճկուն եք, Հայրապետյանն էլ այնքան միամիտ է, որ ձեր հարցերին պատասխանի, դեռ ինչքա՜ն պիտի ապրեք, որ իմ ճկունությունն ունենաք»: