Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին նամակ գրած ծաղրանկարիչը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման:

 

Այս մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը:
Ծաղրանկարիչ Մելիհ Գյուրլերը մեղավոր է ճանաչվել նամակում «արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին վիրավորելու» մեջ: