Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտը իր կարծիքն է հայտնել մադրիդյան թիմի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա պարզապես ֆենոմեն է: Երբ մարզվում էի նրա հետ, դա հիանալի էր, մանավանդ նրա ֆիզիկական հնարավորությունները: Բայց պետք է ասեմ, որ իմ տեխնիկան ավելի լավն է»,– Վան Դեր Վարտի խոսքը մեջբերում է As-ը:

Հոլանդացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմում անցկացրել է երկու մրցաշրջան և հաղթել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: