Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկում է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ:

Առաջնությանը կմասնակցեն Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):

Առաջնությունը կկայանա հունիսի 15-23-ը: