Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ մեքենաների շարժիչների և յուղերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ կա մեկ զոհ և 3 վիրավոր:

Պայթյունից հետո հուժկու հրդեհ է բռնկվել. թաղամասի բնակիչները տարհանվել են: Ներկայում իրականացվում են փրկարարական աշխատանքներ: