Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հոսպիտալի բուժծառայության պետ, այժմ նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն ասաց, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի առավոտյան։

«Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- ընդգծեց Արտաշես Խաչատրյանը։