Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 42 տանը հրդեհ է բռնկվել:

Հրդեհի վայր են ժամանել 3 մարտական հաշվարկով:

Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:

Ամբողջությամբ այրվել է Վահան Գևորգյանին պատկանող տան խոհանոցը և տանիքը:

Ըստ տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում