Կառավարության հունիսի 15-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց շատ արագ միջոցներ ձեռնակել կարկտահարված համայնքներին խնդիրների լուծման համար: Վարչապետը հանձնարարեց ՀՀ գյուղնախարարին, ՏԿԶ նախարարին և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ երեք օրվա ընթացքում ամփոփել հունիսի 12-ին տեղացած կարկուտի հասցրած վնասի չափը. «Հանձնարարում եմ եռօրյա ժամկետում  ամփոփել հունիսի 12-ին կարկտահարված համայքների կրած կորուստների չափը և համապատասխան առաջարկությունների փաթեթեը ներկայացնել Կառավարության աշխատակազմին»,- ասաց վարչապետը: