Կառավարության այսօվա՝ հունիսի 15-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մի շարք գերատեսչությունների ղեկավարների՝ այդ թվում՝ ՏԿԶ, ՀՀ ՊՆ, նախարարներին՝ երեքշաբաթյա ժամկետում երկակի նշանակության ապրանքների, ծածկագրերի ներմուծման համար պահանջվող փաստթաթղթաշրջանառությունը հնարավորինս կրճատել. «Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում շատ կարևոր է երկակի ապրանքների նշանակությունը, ուստի հայտարարում եմ նման ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստթաթղթերում առկա պահանջները կրճատել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք անկատար են  և ոչ հստակ: Պետք է պարզեցնել վարչարարությունը և հանձնարարում եմ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել նոր հստակ ձևակերպված առաջարկներ՝ ապահովելով մեկ պատուհանի սկզբունքը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև հանձնարարեց այս գործընթացը հնարավորինս արագ իրականացնել և անհրաժեշտության դեպքում համագործակցել «Ռազմավարական կենտրոն» հիմնադրամի հետ: