ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն այն համոզման է, որ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգը լավագույն տարբերակը չէ երկիրը կառավարելու համար, քանի որ քաղաքականությամբ զբաղվող անձանց իրավունքներն ու հնարավորությունները կառավաման այս համակարգը սահմանափակում է. «Ասվածի ապացույցը ռեյտինգային համակարգն է, երբ պառլամենտ անցան մարդիկ, ովքեր քաղաքականության հետ կապ էլ չունեն և հետևաբար, մեր խորհրդարանում արտացոլված չէ մեր հասարակությունը: Փաստորեն, իշխանությունն անջատված է հասարակությունից»,-հայտարարեց Իգիթյանը:

Բանախոսը խոսեց նաև Կառավարության ղեկավարի իմիջի վերաբերյալ տարածված լուրերի մասին՝ նշելով, որ չի կիսում տեսակետը, թե Կարեն Կարապետյանի խոսելու և լավ հագնվելու շնորհիվ է Հանրապետականը հաղթել: 

Կարեն Կարապետյանին չի կարելի համարել մեկը, ում շնորհիվ Հանրապետականը հաղթեց այդ ռեյտինգայինների պայքարում, եթե նա ընդհանրապես չխոսեր և չերևար, արդյունքը մեկ է՝ նույնն էր լինելու, քանի որ գործի էր դրվել կեղծիքի մեխանիզմը:

Խոսելով 2018 թվականին ընդառաջ սպասվող քաղաքական զարգացումների և Կառավարության անելիքների մասին՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Կառավարութունից սպասելիքներ չունի իսկ 2018 թվականին ընդառաջ իր ակնկալիքները շատ երերուն են. «Ոչ ոք էլ չգիտի՝ 2018 թվականին ով կլինի Հայաստանի վարչապետը, անգամ չգիտի ՀՀԿ-ն, թեև երբեմն-երբեն դրա մասին բարձրաձայնում է: Ես պնդում եմ՝  ՀՀԿ-ն չի վերահսկում երկրում կատարվող բոլոր գործընթացները, պարզապես այդ կուսակցությունում հայտնվում են մարդիկ, ովքեր փող ունեն և ուզում են նաև պաշտոն ունենալ: Հանրապետական են դառնում պաշտոն ստանալու համար ընդամենը և դա ամենևին չի նշանակում, որ ողջ քաղաքական գործընթացները վերահսկում է այդ կուսակցությունը, որի անդամների մեծ մասն անգամ բիզնեսմեններ չեն, ընդամենը առևտրականներ են, որ դրսից էժան ապրանք են բերում և թանկ ծախում իրենց ժողովրդի վրա»,-ասաց Հովհաննես Իգիթյանը

Նա անդրադարձավ նաև ԱԺ արտահերթ նստաշրջանում ընունված  Հակակառոուպցիոն պայքարին և, մասնավորապես, Ազդարարի ինստիտուտին՝ նշելով, որ Ազդարարով պետութունը փորձելու է իր առևտրական, կամ բիզնեսմեն պատգամավորներին վերահսկել՝ նրանց պահելով նշանառության տակ: