Արցախի Տիգրանակերտում այս տարի հնագիտական պեղումները կմեկնարկեն հուլիսի 1-ից: Արցախի իշխանություններն այս տարի Տիգրանակերտի պեղումների համար 17 միլիոն դրամ են տրամադրել: 

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ այդ գումարը կհերիքի Տիգրանակերտում 40-42 օր պեղման աշխատանքներ իրականացնելուն: «Այս տարի մենք հույս ունենք վերջապես բացել Տիգրանի քաղաքի մուտքը, որտեղ եւս արձանագրություններ կլինեն: Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումն էլ թույլ կտա նոր բացահայտումներ կատարել»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանը վստահեցրեց, որ հանրապետությունում չկա մի հուշարձան, որն ավելի լավ վիճակում է, քան Տիգրանակերտը: «Չկա մի հուշարձան, որը Տիգրանակերտի նման պայմաններ ունենա, մանրամասնորեն ներկայացված լինի»,-հավելեց Համլետ Պետրոսյանը: