ՀՀ կառավարությունը ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 մլն 178 հազար դրամը կուղղի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի (27 հաստիքային միավորով) և ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ (15 միավորով):

 


Նրա խոսքով, ընթացիկ տարվա մարտի 23-ին կառավարությունը «Ազնավուր» հիմնադրամին գույք է նվիրաբերել՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, որով պայմանավորված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում ևս կատարվել են համապատասխան փոփոխություններ