ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությանը: Ըստ Շարմազանովի՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում ու որն արվել է ԿԸՀ-ի մասնակցությամբ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ, ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին անդրադարձավ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի բաժանման դեպքերին: Եվրամիության դեսպանը խոսելով անցած ընտրությունների մասին մի շարք քննադատություններ էր հնչեցրել ընտրակաշառքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների նկատմամբ հանրության վստահության պակասի, նաև ռեյտինգային ցուցակներին առնչվող խնդիրների մասին։