Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիեւում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։

Այսօր տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձեւում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը: 

Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։