Այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսել է Զատիկի տոնին ընդառաջ ձվի շուկայում արդեն գրանցված թանկացումների մասին:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն Զատիկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խիստ վերահսկողություն է իրականացնում, քանի որ շուկան կենտրոնացված է, կան խոշոր ընկերություններ:

Նա հավելեց, որ զգուշացրել են ձու արտադրողներին, որ անհիմն թանկացումներ չանեն:

ՏՄՊՊՀ-ն ձու արտադրող հիմնական ընկդրություններին և հիմնական սուպերմարկետներին խստորեն զգուշացրել է հետևել գնային քաղաքականությանը, անհիմն թանկացումներ չանել, և համապատասխան տեղեկատվություն են պհանջել ձու արտադրողներից:

Ա. Շաբոյանը նաև հայտնեց, որ արձանագրվել են երեք դրամի թանկացումներ խոշոր խանութներում, որոնք ՏՄՊՊՀ-ն պահանջել է հիմնավորել. խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո' կարձագանքեն: