Երևան քաղաքի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիuտում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը: Արտահերթ նիստին մասնակցում էր ավագանու 62 անդամ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ Կամո Արեյանի փորձը քաղաքի կառավարման մեջ մեծ է: «Առաջարկում եմ քաղաքապետի առաջին տեղակալ ընտրել Կամո Արեյանին»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Որոշմանը դեմ գնացին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները: Նրանց խոսքով` Կամո Արեյանի կառավարման ժամանակ Երեւանում պակասել էին կանաչ տարածքները: Տարոն Մարգարյանը կոչ արեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին կամակերպչական հարցերով ավելի ակտիվ լինել:

Ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել եւ ուսումնասիրել է քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը եւ դրական եզրակացություն է տվել՝ Կամո Արեյանին նշանակելու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:

Կամո Արեյանը Երեւան քաղաքի կառավարման մեջ ներդրում ունի 1997 թվականից: