Նախօրեին մայրաքաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. սպանվել է 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ։ Նրա դին հայտնաբերվել է իր իսկ անկողնում ՝ կիսամերկ և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կատարվածն ուղղակի առնչություն ունի անձի մասնավոր կյանքի հետ, ուստիև՝ ձեռնպահ ենք մնում անուններ հրապարակելուց։

Դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ իմանալ պաշտոնական մարմիններից, սակայն քննչական կոմիտեից հաստատեցին միայն բռնության հետքերով տղամարդու դիակի հայտնաբերումը՝ նշվելով, որ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Այլ մանրամասներ ՔԿ-ն հրաժարվեց տրամադրել։