Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով դատական նիստը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ  դատական նիստը 30 րոպեով ընդմիջվել է, քանի որ կտրուկ վատացել է իր պաշտպանյալի առողջական վիճակը: Դատարան է հրավիրվել շտապօգնության մեքենա: 

Պաշտպանը նաև հայտնեց, որ ընդմիջումից հետո նիստը վերսկսվել է: 

Նիստի մանրամասներն՝ ավելի ուշ: