Մադրիդ «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ «արքայական ակումբից»:

Այս մասին գրում է իսպանական Marca-ն: Ֆուտբոլիստը հիասթափված է դատարանի կողմից իր դեմ ներակայացված մեղադրանքների պատճառով: Դատախազության ենթադրություններով՝ Ռոնալդուն գաղտնի մշակված պլանի համաձայն խուսափել է 14,7 միլիոն եվրո հարկից:

Լուրեր են պտտվում, որ Ռոնալդուն վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից և այդ մասին արդեն տեղեկացրել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: