«Ուժեղ հրաձգություն է լսվում պատուհաս դարձած 102-րդ բազայի 124-րդ գնդի տարածքից»,- այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում  գրել է Շիրակ համալսարանի դասախոս Լևոն Մարտիրոսյանն՝ ավելի ուշ հավելելով. «Երևի մի 6-7 րոպե տևեց: Կրակում էին և կրակահերթերով, և ընդհատումներով»:
Տարածված տեղեկությունների համաձայն, ռազմաբազայում զորավարժություններ են իրականացվել, ու քանի որ բնակչությանը չեն տեղեկացրել այդ մասին, վերջինները խուճապի են մատնվել: