Նիժնի Նովգորոդից Բաքու ուղևորվող միկրոավտոբուսի՝ «Կոմսոմոլսկի-Արտեզիան» ավտոճանապարհին շրջվելու հետևանքով վիրավորվել է 11 մարդ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միկրոավտոբուսում գտնվել է 17 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, նրանք բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են։

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, «Մերսեդես Սպրինտ»-ի վարորդը բուժզննում է անցել, նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել։

ՌԴ ՆԳՆ Կալմիկիայի Հանրապետության ներքին գործերի վարչության ներկայացուցչի խոսքով՝ վարորդը քնել է մեքենան վարելու ժամանակ։