ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից: Նույն հոդվածի 5-րդ մասը նախատեսում է միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը դատարանի կողմից միջնորդություն հարուցած անձին հանձնելու պարտականություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 287-րդ հոդվածի 1-ին մասը քրեական հետապնդման մարմիններից միայն դատախազին է իրավունք վերապահում վերաքննիչ բողոք բերելու միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կայացրած որոշման դեմ:
Այն դեպքում, երբ միջնորդությունը դատարան է ներկայացրել քննիչը, կայացված որոշման մասին դատախազին իրազեկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ կարգավորում չի նախատեսում, որի արդյունքում, իրավակիրառ պրակտիկայում իրավիճակին տրված մեկնաբանության պայմաններում, դատախազը՝ որպես քրեական հետապնդման մարմին, զրկված է լինում միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու իր բացառիկ լիազորությունն իրացնելու իրավական հնարավորությունից:
Բացի այդ, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը դատախազին իրավունք է վերապահում հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը, մինչդեռ նույն օրենսգիրքը չի նախատեսում միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին քննիչի կողմից դատախազին իրազեկելու պարտականություն:
Օրենսդրական բացը լրացնելու՝ դատախազի լիազորության իրականացման իրավական անհնարինության վերացման նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան բերվել է համապատասխան բողոք, որը վարույթ չի ընդունվել:
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, այն հիմնավորմամբ, որ դրանք չեն ապահովում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններով դատարանի որոշումների անմիջական ուղարկումը բողոքարկման սուբյեկտ դատախազին: Նշված որոշումների՝ դատախազի կողմից քննիչից ստանալը կախվածության մեջ է դնում դատախազի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական բողոքարկման իրավունքի իրացումը քննիչի հայեցողությունից, և բողոքարկման նման մեխանիզմը լիրաժեքորեն չի կարող ապահովել դատախազի կողմից ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դատական ակտերի բողոքարկման լիազորության իրականացումը:
ՀՀ Սահմանադրական դատարանը՝ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչի միջոցով հնարավոր կլինի տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը և կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները:
ՀՀ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչև օրենսդրական համարժեք փոփոխությունները, վեճի առարկա խնդրին լուծում կարող է տրվել նաև առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և դրան համարժեք իրավակիրառական պրակտիկա ձևավորելու շրջանակներում: ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրացմանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների արդյունավետ իրացման և իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որ՝
քննիչը դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին պետք է իրազեկի հսկող դատախազին,
կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը:
ՍԴ-ն հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները
14:23 - 17.Հունիս.2017
Առաջարկում ենք նաև
26/03/24 10:18
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
16/11/23 10:50
Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
05/08/23 12:30
Կադրային բարեփոխումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով
10/07/23 15:20
ԱԱԾ-ն բացահայտել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք
06/06/23 12:50
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել․ «Փաստինֆո»
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
10/01/23 10:00
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն
24/11/22 11:00
Գլխավոր դատախազի հրամաններով կադրային նշանակումներ են արվել
28/01/21 20:11
Գլխավոր դատախազի տունն ու մերձակայքը հսկող ոստիկանների թիվը գնալով մեծանում է. Mediaport
12/01/21 19:05
Արթուր Դավթյանը հանդիպել է Ադրբեջանի Գլխավոր դատախազի հետ
Ամենադիտված
Լրահոս
09:50
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մա...
09:45
Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերով
09:40
Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»
09:30
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդական
09:00
«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիր
08:10
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում