Երևան քաղաքի Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց - Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Նշված խաչմերուկի բենզալցալայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց - Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ